Դու էս դարից չե՞ս. Արզաքանցյանը՝ լրագրողին (տեսանյութ)


Դու էս դարից չե՞ս. Արզաքանցյանը՝ լրագրողին (տեսանյութ)
Հունվար 26 20:06 2017

Մեկնարկել է ՀՀԿ  գործադիր մարմնի նիստը:

 Նիստը վարում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստի ընթացքում կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները: Ենթադրվում է, որ այսօր հայտնի կդառնա նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետի անունը:

Նշենք, որ կուսակցության գրասենյակ են ժամանում ՀՀԿ-ական գործիչները:

Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը դեռ որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

 ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողները գործարարից հետաքրքրվել են` եթե առաջարկ ստանա, կհամաձայնվի՞, նա պատասխանեց  «Աղջիկ ջան, դու էս դարից չե՞ս»։

Այլ հարցերի Արզաքանցյանը չպատասխանեց: