Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է


Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է
Հոկտեմբեր 2 14:35 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։ 

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում «էստակադայում» կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Հ․-ին պատկանող КАМАЗ մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր ընկնելու հետևանքով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։