Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում


Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում
Սեպտեմբեր 23 02:00 2022

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից լայնածավալ ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օգտագործելով հրետանի, անօդաչուներ, հրթիռներ, թիրախավորելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը՝ 36 բնակավայր և քաղաք, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը։

 

 

Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, որ իր այսօրվա ելույթը լինելու է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակման մասին։ «Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,-նշել է ՀՀ վարչապետը։

 

 

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը դեռ պահպանվում է։

 

«Դրան նպաստող ևս մեկ գործոն է տարածքային անվտանգության կազմակերպությունն անհամաչափ է արձագանքում Ադրբեջանի այդ պահվածքին, ինչը լուրջ հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում»,-ասաց նա։

 

ՀՀ վարչապետը նշեց, որ միջանցքի մասին խոսելով՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում նոր ճգնաժամ ստեղծել, և ընդգծեց՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում միջանցքի մասին ոչինչ չի նշվել, խոսվել է միայն Լաչինի միջանցքի մասին։

 

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային կառույցների աջակցության կարիքը, և կոչ արեց ապահովել ՄԱԿ-ի մարդասիրական կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ, վարչապետը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդրի մասին։