Եռաբլուրում տեղի ունեցածն անբարոյականություն էր, ոչ ոք իրավունք չունի ծնողին Եռաբլուրից հեռացնելու․ Լևոն Երանոսյան


Եռաբլուրում տեղի ունեցածն անբարոյականություն էր, ոչ ոք իրավունք չունի ծնողին Եռաբլուրից հեռացնելու․ Լևոն Երանոսյան
Սեպտեմբեր 21 18:44 2022

«Եռաբլուրում տեղի ունեցածն անբարոյականություն էր, ոչ մեկն իրավունք չունի ծնողին Եռաբլուրից հեռացնելու, Եռաբլուրը զինվորի տունն է, ծնողն իր երեխայի տուն է գնացել, ո՞վ իրավունք ունի ծնողին ձեռք տալու, դրանք սրիկաներ են,- MediaHub.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր կատարվածին։ 

 

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները դեռ գիշերվանից Եռաբլուրում էին, նրանք ակցիա են իրականացրել՝ նշելով, որ Կառավարության ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի Եռաբլուր մտնելու։ Ակցիայի արդյունքում միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և ծնողների միջև, որից հետո ծնողներին բերման ենթարկեցին։ 
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնեց, որ վնասվածքներ ստացած ծնողներ կան։ 

 
 
 
 
 

«Այսօր նայում եմ կադրերն ու զարմանում՝ զորքերն ի՞նչ գործ ունեին այնտեղ, զորքերն իրավունք չունեին նման իրադարձություններում ներքաշվելու։ Տեսնում ու մղկտում եմ, թե էս ինչի ենք հասել, ուր են տանում մեզ։ Ես զորքերի հրամանատար եմ եղել, զորքերն այդտեղ լինելու իրավունք չունեին: Ոստիկանության բաժանմունքներ ունեն, սակայն այսօր ներքին զորքերն են կանգնում այդտեղ, գործողություններ են կատարում»,-ասել է Լևոն Երանոսյանը։ 

Հարցին, թե ո՞րն է իշխանության այս աստիճանի վախի պատճառը, որ նույնիսկ զոհվածների ծնողներին չեն խնայում, նա պատասխանել է․

 
 

«Ի՞նչ վախեր. իրենք իրենց թանկին կորցրել են արդեն, գնացել են իրենց թանկի տուն, ո՞վ իրավունք ունի իրենց կպնելու․ սրանք սրիկաների հավաքածու են՝ Նիկոլի գլխավորությամբ»։ 



loading...