Մինչև Նիկոլը կպատասխանի, ցանկանում եմ ասել՝ ավելի շատ հայ է եկել Ռուսաստան. Պուտին


Մինչև Նիկոլը կպատասխանի, ցանկանում եմ ասել՝ ավելի շատ հայ է եկել Ռուսաստան. Պուտին
Սեպտեմբեր 7 16:10 2022

Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն մասին, որ մեծաթիվ ռուս գործարարներ են տեղափոխվել Հայաստան և ի՞նչ դեր են նրանք կատարում տնտեսական զարգացման տեսանկյունից:

 
 

Հարցին միջամտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Մինչև Նիկոլը կպատասխանի, ցանկանում եմ ասել, որ Ռուսաստան ավելի շատ հայ է եկել` 2 միլիոնից ավել (ծիծաղում են)»:

 

«Նորություն չէ, որ հայերը գալիս են Ռուսաստան: Հիմնականում ռուսները գալիս են Հայաստան, որպեսզի կարողանան աշխատավարձ ստանալ, գաղտնիք չէ, որ գումարի փոխանցման հետ կապված խնդիրներ կան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետն ասաց, որ հանուն արդարության պետք է նշել, որ հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արդեն գրանցվել էր տնտեսական աճ, մարտին մի փոքր խնդիրներ եղան, բայց այն ռուսները, որոնք եկել են Հայաստան շատ են օգնել տնտեսական աճի հարցում:

 
 

Ի պաստասխան այն հարցին, թե ինչպես է ՌԴ նախագահը վերաբերվում Հայաստան տեղափոխված ռուսներին, Պուտինն ասաց.

 

«Այն ինչ օգուտ է Ռուասատանի շահերին և տնտեսաությանը ես շատ լավ եմ վերաբերվում: Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, կարելի է այնտեղ աշխատել, բայց ապրել Ռուասատանում: Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ: Հուսով եմ Նիկոլ Վովայեվիչը չի նեղենա, մենք խաղաղ կարգավորման փուլում ենք, եթե ինչ-որ մեկին դուր է գալիս Բաքուն, թող Բաքվում ապրեն»,-ասաց Պուտինը:



loading...