Վենետիկում աֆրիկացի փախստականը խեղդվել է ամբոխի ծիծաղի և աղաղակների ներքո (տեսանյութ)


Վենետիկում աֆրիկացի փախստականը խեղդվել է ամբոխի ծիծաղի և աղաղակների ներքո (տեսանյութ)
Հունվար 26 17:19 2017

Իտալական Վենետիկի Մեծ ջրանցքում ամբոխի ծիծաղի և աղաղակների ներքո ծագումով գամբիացի 22-ամյա փախստական է խեղդվել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խեղդվողին օգնելու համար ոչ ոք չի նետվել ջուրը, սակայն նրան մի քանի փրկօղակ են նետել, որոնցից նա չի օգտվել:

«Հիմար է: Մահանալ է ուզում», - գոռացել է միջադեպի ականատեսներից մեկը:

«Դեպի տուն լողա», - ասել է մյուսը:

Փրկարարները հայտնել են, որ չեն ցանկանում ոչ ոքի մեղադրել տղամարդու մահվան մեջ, սակայն նրան հնարավոր կլիներ փրկել, եթե ականատեսներից մեկն օգնության հասներ նրան:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացածն Աֆրիկայից ժամանել էր 2015 թվականին և փախստականի կարգավիճակ էր ստացել: