Հունվարի 21-ին քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ շուտով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կսկսի իրականացնել մեկ այլ ավիաընկերություն, որը պատկանում է գյումրեցու:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Քաղավիացիայի վարչության պետից հետաքրքրվեցին, թե որ ավաընկերության մասին է խոսում Գյումրու քաղաքապետը: Ի պատասխան Սերգեյ Ավետիսյանն ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում, եւ որ քաղավիացիան նման հայտ չի ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում:










