«Աղավնոյի ու Բերձորի համար մեղավոր ենք բոլորս․ միգուցե սթափվենք ու ձմերուկն ու խորովածը մի կողմ դնենք»


«Աղավնոյի ու Բերձորի համար մեղավոր ենք բոլորս․ միգուցե սթափվենք ու ձմերուկն ու խորովածը մի կողմ դնենք»
Օգոստոս 7 22:09 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Աղավնոյի ու Բերձորի համար մեղավոր ենք բոլորս։ Տրանսպորտի թանկացման համար իրեն կոտորող ազգը չկոտորվեց, երբ վերացան 5000 լույս տղաներ։ Բազմոցից, սրճարանից չունեցավ ժամանակ, չուզեցավ թշնամիներ ձեռք բերել, մտածեց՝ անիմաստ է, ինքն իրեն խաբեց, որ էսքանը տվել են, վերջ, խաղաղություն է լինելու ու տենց էլ ոտքի չկանգնեց ու չգոռաց, չպայքարեց ազգը։ Թույլ տվեցինք՝ ներսից մեզ կործանեն ու օգնեն, որ դրսից կոտորեն։ Խղճուկ ենք, անկամային հատկանիշներով, անցյալը չգնահատող, սեփական հողը չպահող մարդիկ։ Խոսքս, բնականաբար, ոչ բոլորի մասին է, բայց, ցավոք, շատ-շատերի։

 

Այո՛, շատ ցանկալի կլիներ՝ ապրեինք մի երկրում, որտեղ ամեն ինչ ճիշտ կառավարվում է, լուծվում։ Բայց երբ էդպես չէ, հակառակը՝ մեզ փաթեթավորում են, կզած նվիրում, ուրեմն միգուցե սթափվենք ու ձմերուկն ու խորովածը մի կողմ դնենք․․․ ախր հասան ձեր տուն»,- ինստագրամյան էջի Stories բաժնում գրել է Արեւիկը։