Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախի Սառցասար լեռը գրավելու մասին


Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախի Սառցասար լեռը գրավելու մասին
Օգոստոս 6 06:50 2022

Օգոստոսի 6-ին՝ շաբաթ օրը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և Ղարաբաղի մի շարք այլ բարձունքներ։

«Տեղում դիրքերը ճշտելու միջոցառումների արդյունքում մեր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և նրան շրջապատող բարձունքները», - ասվում է հաղորդագրության մեջ։