Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, թե կառավարության օրակարգում մշտապես կա Եվրասիական տնտեսական միության հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը:«Իմ կարծիքով՝ այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










