Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկն է ընտրել Մխիթարյանը Ինտերում


Հայտնի է՝ որ համարի մարզաշապիկն է ընտրել Մխիթարյանը Ինտերում
Հուլիս 12 10:00 2022

Armsport.am ի հաղորդմամբ՝ «Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

 

Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 2-ին պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։ Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո:

Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։