Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ղեկավարները հավաքվել են Շուշիում


Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ղեկավարները հավաքվել են Շուշիում
Հուլիս 3 11:27 2022

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներն այցելել են Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք:

 

Համաժողովին, որը կազմակերպել է Շուշիում գտնվող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը, Ադրբեջանից բացի կմասնակցեն ԹՊԿ-ի պաշտոնյաները, կազմակերպության անդամ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրի՝ Հունգարիայի ուղեղային կենտրոնների ղեկավարները, գրում է ԱՊԱ-ն։