Մխիթարյանը դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ


Մխիթարյանը դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ
Հուլիս 1 14:20 2022

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Միլանի «Ինտեր», գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքին: 33-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2024 թվականի հունիսի վերջ է: