Հայ Ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծում ենք նոր դիրքեր ու հենակետեր. Իհլամ Ալիև


Հայ Ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծում ենք նոր դիրքեր ու հենակետեր. Իհլամ Ալիև
Հունիս 27 15:42 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմից հետո իրականացնում է համակողմանի աշխատանք եւ իր հսկողության տակ անցած տարածքներում ստեղծում է ենթակառուցվածքներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, մշակութային օբյեկտներ, օդանավակայաններ, երկաթգծեր, թունելներ, իրականացվում են ռեստավրացիոն աշխատանքներ։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում չի մոռացել հերթական մեղադրանքները ներկայացնել Հայաստանին, հայերին համարելով հոգեբույժների եւ հոգեբանների կողմից պարզելիք «մարդատյացության սինդրոմի» կրողներ։

 

Ալիեւը նաեւ ասել է, որ արդեն հազար վերաբնակիչ է տեղափոխվել Շուշի, Զանգիլանում էլ շահագործման է հանձնվել «խելացի գյուղ»։ Բացի այդ, համաձայն, Ադրբեջանի նախագահի, հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրականացվում են նոր հենակետերի եւ դիրքերի ստեղծման, կառուցման աշխատանքներ։ Բացի այդ, նաեւ ճանապարհներ են կառուցվում, որպեսզի այդ դիրքեր ու հենակետեր հասնելը լինի ավելի դյուրին ու հարմար։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0c636a98e9e148a4f0af161fc7173f20

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



loading...