ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան


ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան
Սեպտեմբեր 16 13:22 2026

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանից Aysor.am-ին հայտնեցին, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։