«Հրատապ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան». Սուրեն Պարսյան


«Հրատապ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան». Սուրեն Պարսյան
Հունիս 27 14:20 2022

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գրառումը. «ՀՐԱՏԱՊ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան
Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսիճանապարհահատվածի փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։ 
Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։ 
Վերին Լարսի անցակետը փակ լինելու, դոլարի արժեզրկման և վառելիքի ծախսերի ավելացման պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա․ կսնանկանան և իրենց հետ կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։
Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։
Հ․Գ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը»:

 
Աղբյուրը` Սուրեն Պարսյան

 



loading...