«Այս պահին տանը պառկած եմ». մանրամասներ դերասանին ծեծի ենթարկելու միջադեպից


«Այս պահին տանը պառկած եմ». մանրամասներ դերասանին ծեծի ենթարկելու միջադեպից
Հունիս 27 13:54 2022

Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում…. Այս մասին հայտարարություն է տարածել դերասան Սոս Կարապետյանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը:

«Մահափորձ է կատարվել սիրված և տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի և ունևոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու և պատժելու համար:

 

Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի և Գլենդելի ոստիկանությունը:

Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաև պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են և իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:

Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաև Դաշնային Հետաքննության Բյուրոն՝ FBI»:

ArmLur.am-ը կապ հաստատաեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով դերասանի առողջական վիճակի մասին: Նա մեզ հայտնեց, որ այս պահին ինքը տանը պառկած է: Այլ տեղեկությունններ միջադեպից դերասան Սոս Կարապետյանը չցանկացավ հայտնել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ համացանցում ակտիվորեն քննարկվում է ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով  զրուցել է ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, ով մեծ վրդովմունքով մեկնաբանել է իր մասնակցությամբ աղմկալի դրվագը:

 

Լիդա Եղիազարյան 



loading...