975 մլն դրամ ԱԱԾ-ին. կառավարության որոշումը


975 մլն դրամ ԱԱԾ-ին. կառավարության որոշումը
Հունիս 23 13:30 2022

Կառավարության պահուստային ֆոնդից այսօր 975 մլն 686 հազար դրամ հատկացվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը: Նախագիծը ընդգրկված էր չզեկուցվողների թվում:

Հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս հատկացումը ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով է, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

 

Հավելվածում էլ ծրագրի նպատակ է նշվում «Ներքին և արտաքին սպառնալիքներից անձի՝ հասարակության ու պետության անվտանգության ապահովումը»:

Ն.Հ.