ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Վարդենիսում հայ զինծառայողի մшհվան դեպքի մասին


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Վարդենիսում հայ զինծառայողի մшհվան դեպքի մասին
Հունիս 22 21:14 2022

Այսօր՝ հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»:

 

Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2020 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։