Փաշինյանը թող օղի խմի երեկոներն ու փառք տա Աստծուն, որ Ուկրաինայում պшտերшզմ է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)


Փաշինյանը թող օղի խմի երեկոներն ու փառք տա Աստծուն, որ Ուկրաինայում պшտերшզմ է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Մայիս 29 11:05 2022

Այս տարվա տնտեսական ցուցանիշներն այսքան բարձր են, որովհետև անցյալ տարի գրեթե բոլոր ոլորտներում ունեցել ենք շատ վատ ցուցանիշներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«ՌԴ-ից եկած լրացուցիչ 80 կամ թեկուզ 100 հազար մարդկանց հաշվին այսքան աճ ապահովելն ուղղակի ծիծաղելի է»,- ասել է Սարգսյանը` ավելացնելով. «Սա նույնիսկ մանիպուլյացիա էլ չի, սա արդեն անամոթություն է, ու չի կարելի էսպես խաբել ժողովրդին, ինչ աճի մասին է խոսքը, ինչու էդ դեպքում գյուղատնտեսությունը չեն հրապարակում, որովհետև անկում է գրանցվել այդ ոլորտում»:

Նրա խոսքերով` 80 հազար մարդ եկել է ՀՀ` բիզնես գործունեություն ծավալելու, եթե ՀՀ կառավարությունը տարրական գիտելիք ունենար, դրանցից կեսին, այն է` 40 հազարին պետք է պահեր ՀՀ-ում, բայց փոխարենը մեր անգրագետ կառավարման հետևանքով այդ 80 հազարից 75-ին ուղարկել ենք Թուրքիա, Ադրբեջան, Դուբայ, ու էնտեղ են մարդիկ շարունակել իրենց բիզնեսը։ «Այդ հինգ հազարն եկել են ՀՀ` կազմակերպություն են բացել, ու տնօրեն նշանակվել, սա՞ է քո բացած աշխատատեղը, կամ դու որպես կառավարություն ինչ կապ ունես այս ամենի հետ»,- ասել է Սարգսյանը` առաջարկելով, որ կառավարության ղեկավարը երեկոյան մի բաժակ օղի խմի, ու փառք տա Աստծուն, որ Ուկրաինայում պատերազմ է, ու դրա հաշվին որոշակի ակտիվություն կա։

Մանրամասները՝ տեսանյութում։