«Դրոյի հայրենասիրությունն ու նրա մատուցած ծառայությունը բացառիկ է եղել Հայոց պատմության մեջ». հայ վրիժառու Համբիկ Սասունյան (տեսանյութ)


«Դրոյի հայրենասիրությունն ու նրա մատուցած ծառայությունը բացառիկ է եղել Հայոց պատմության մեջ». հայ վրիժառու Համբիկ Սասունյան (տեսանյութ)
Մայիս 28 17:00 2022

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել,- ասել է այս պահին Ապարան քաղաքում գտնվող Դրոյի (Դրաստամատ Կանայան) թոռը՝ Ֆիլիպը, ով այստեղ է՝ միանալու «Դիմադրության» շարժմանը, միաժամանակ առաջին հանրապետության օրն այցելել է Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, ֆիդայի և վրիժառու Դրոյի շիրիմին։ Լրագրողի հետ զրույցի ընթացքում Ֆիլիպը հավելել է՝ 2000 թվականից ի վեր սա իր ութերրորդ այցն է՝ Հայաստան և Արցախ։

 

Դրոյի թոռանն Ապարանում, հերոս պապի՝ Դրաստամատ Կանայանի շիրմաքարի մոտ ուղեկցում էր հայ վրիժառու, Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը, ով կյանքի վերջին 40 տարիներն անցկացրել է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում՝ Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանի գնդակահարության մեղադրանքով։

 

Համբիկ Սասունյանը Դրոյի թոռան մասին պատմում է՝ վերջինս ապրում է Ամերիկայի Տեխաս նահանգում և ամբողջությամբ նվիրված է հայկական ազգային հարցերի լուծման աշխատանքներին։

 

Միաժամանակ, Համբիկ Սասունյանը կիսվում է նաև սեփական՝ մայիս 28-յան զգացողություններով. «Ուրախ եմ և հպարտ, որ այսօր այստեղ եմ՝ Ապարանում, Դրոյի շիրմաքարի մոտ, նրա թոռան՝ Ֆիլիպի ուղեկցությամբ։ Դրոյի հայրենասիրությունն ու նրա մատուցած ծառայությունը բացառիկ է եղել Հայոց պատմության մեջ։ Շատ հպարտ եմ նաև, որ գտնվում եմ նույն կուսակցության մեջ, որտեղ նաև Դրոն է եղել»,- ասել է հայ վրիժառուն։

 

 



loading...