Հերթական սուտը. աղքատների թիվը նվազեցնելու փոխարեն Փաշինյանը բարելավել է իր և իր թիմի կյանքը


Հերթական սուտը. աղքատների թիվը նվազեցնելու փոխարեն Փաշինյանը բարելավել է իր և իր թիմի կյանքը
Մայիս 27 14:25 2022

 



2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Ըստ Վիճկոմիտեի գնահատականների՝ 2020 թվականին աղքատ է համարվել ամսական 44 482 դրամից քիչ ծախսած անձը: Մեկ տարվա մեջ այդ ցուցանիշն ավելացել է 0.6 տոկոսային կետով: 2019-ին այն 26.4% է եղել:

Նշենք, որ 2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել:

2021 թվականին արդեն մեր երկրում աղքատ է համարվում ցանկացած երրորդ քաղաքացին։ Սա՝ պաշտոնապես։ Իսկ ոչ պաշտոնապես, բնականաբար, շատ ավելին է։

Ինչպես պարզ է դառնում ցուցանիշներից՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո մարդիկ ավելի աղքատ են դարձել: Օրեր առաջ, իհարկե, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հպարտանում էր տնտեսական ցուցանիշներով, իսկ Էկոնոմիկայի նախարարն էլ կպնդի, որ այնուամենայնիվ, մարդիկ ավելի լավ են ապրում հիմա, բայց եկեք հիշենք, թե ինչ էին խոստանում մեզ 2018 թվականին:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Փաշինյանն ի թիվս այլ խոստումների՝ ասաց, որ մինչև 2023 թ. մենք ծայրահեղ աղքատներ չպիտի ունենանք: Այսինքն՝ մեկ տարի հետո: Ավելին, նա ասաց, որ հաշվարկներ ունի, որ դրա համար տարեկան պահանջվում է 1,8 մլրդ դրամ: Դժվար է ասել, թե մեկ տարվա մեջ ինչպես է վերանալու աղքատությունը, եթե չորս տարվա մեջ նվազելու փոխարեն միայն ավելացել է:

Հետաքրքրական է նաև, որ եթե ըստ Փաշինյանի հաշվարկների, պետք էր ընդամենը տարեկան 1,8 մլրդ դրամ աղքատությունը հաղթահարելու համար, ապա միայն 2020 թվականին պետբյուջեից ծախսվել է 21 մլրդ դրամ պարգևատրումների վրա: Իսկ 2019-ին միայն ՊԵԿ-ում ստացել են 6 մլրդ դրամ պարգևավճար:

Այսինքն, Փաշինյանը հերթական անգամ ոչ միայն խաբել է, այլ նախընտրել է բարելավել իր և իր շրջապատի կյանքը, ոչ թե նվազեցնել ՀՀ հպարտ աղքատների թիվը:



loading...