Հայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆ


Հայտնաբերվել է ականանետի ական. ԱԻՆ
Մայիս 14 08:37 2022

Մայիսի 14-ին, ժամը 9։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում նռնակ է հայտնաբերվել։

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 82 մմ-անոց ականանետի ական է:

Ինժեներասակրավորական խումբն ականանետի ականը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։