«Ոստիկանության անօրինությունը՝ պետական խորհրդանիշի նկատմամբ». Էդգար Ղազարյան


«Ոստիկանության անօրինությունը՝ պետական խորհրդանիշի նկատմամբ». Էդգար Ղազարյան
Մայիս 14 09:52 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Ոստիկանության անօրինությունը պետական խորհրդանիշի նկատմամբ

Ոստիկանության կենտրոնական վարչական համալիրի դարպասների վրա փակցված ՀՀ պետական զինանշանը չի համապատասխանում օրենքով սահմանված նկարագրությանը։ Մեր զինանշանը ոչ թե արծաթագույն, այլ ոսկեգույն է։ Մի գուցե ոստիկաններին հիմա առավելապես հետաքրքիր է միայն հայ ժողովրդի ամենամեծ թշնամու ապօրինի հանձնարարությունների կատարումը և իրենց բազմաթիվ իրավախախտումների մեջ սա շատ փոքրիկ դետալ է, սակայն պետական խորհրդանիշների դեպքում դետալներ չկան. կա կա՛մ հարգանք, կա՛մ անարգանք»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան