Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ


Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ
Սեպտեմբեր 23 21:48 2026

ԱԳՆ-ից հայտնում են․

 

«Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ:

 

Որպես շարունակություն նախորդ շփումների՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ շփումների ակտիվացման և բարձր մակարդակով փոխայցելությունների միջոցով:

 

Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

 

Նախարար Միրզոյանը նշել է նաև Սիրիայում հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդներին սերտ կապող գործոն»: