Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա. «Հրապարակ»


Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը շուտ վերադառնա. «Հրապարակ»
Մայիս 14 09:25 2022

Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդիկ խոշորացույցով հետեւում են պայքարին` ով հայտնվեց հարթակում, ով քանի անգամ ելույթ ունեցավ, ով որ մասով էր քայլում, ոստիկաններն ում ինչպես են վերաբերվում: Երեկ երթը սկսվելու ժամանակ մարդիկ նկատել էին, որ Արթուր Վանեցյանը բացակայում է, եւ հեռուն գնացող հետեւություններ էին արել:

Պարզվեց` Վանեցյանը հիվանդացել է, բարձր ջերմությամբ պառկած է տանը, սակայն կինն ու թիմակիցները մասնակցում էին ակցիաներին: Մեզ ասացին` ամեն ինչ անում են, որ արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում