Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ


Դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում. ԵՊՀ
Մայիս 11 11:22 2022

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

«Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:

 


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության:

Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլյացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»,-ասված է ԵՊՀ հաղորդագրությունում։



loading...