Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ քննչական դեպարտամենտից. Էդգար Ղազարյան


Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ քննչական դեպարտամենտից. Էդգար Ղազարյան
Ապրիլ 4 00:39 2022

Անկատար նախագահը

 

Լրանում է երրորդ շաբաթը, որ Վահագն Խաչատուրյանը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշմամբ զբաղեցնում է Հանրապետության նախագահի պաշտոնը, սակայն նա մինչ օրս ոչ մի այցելություն չի կատարել Կատարի Պետություն։

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «Տրամաբանական հարց է առաջանում, եթե նման այցի անհրաժեշտություն հանրապետության նախագահն ի պաշտոնե չունի, ապա ինչի համար էր իր նախորդն այնքան հաճախակի այցելում Կատարի Պետություն։

 

Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո այդ հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ քննչական դեպարտամենտից»: