Թուրքական Baykar Makina ընկերությունն օրերս ներկայացրել է ռազմական ԱԹՍ-ի նոր մոդելը՝ «Kizilelma»-ն։ Ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, դա այդ ընկերության առաջին ռեակտիվ անօդաչու թռչող սարքն է, որը զինված կլինի ուկրաինական արտադրության շարժիչներով։ «Kizilelma» անօդաչու թռչող սարքը ժամում մինչև 800 կմ արագություն կարող է զարգացնել և տեղափոխել 1500 կգ բեռ, այսինքն՝ ռումբ։
Նախատեսվում է, որ թուրք-ուկրաինական համատեղ արտադրության հարձակողական ԱԹՍ-ի նախատիպը 2023թ․ առաջին թիռչքը կիրականացնի Թուրքիայի դեսանտային նավերից մեկի վրա, որը դեռևս կառուցման փուլում է։
«Kizilelma» ԱԹՍ-ն մշակած Baykar Makina ընկերությունն առավել հայտնի է իր «Բայրաքթար» անօդաչուներով։










