Ուկրաինայում 1179 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ


Ուկրաինայում 1179 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
Մարտ 30 11:07 2022

Փետրվարի 24-ից մարտի 28-ն Ուկրաինայում զոհվել է 1179 խաղաղ բնակիչ, հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Մահացածների թվում 236 տղամարդ, 172 կին, 15 աղջիկ և 34 տղա կա։ Եվս 667 մեծահասակ և 55 երեխա է զոհվել, որոնց սեռը դեռևս չի հաջողվել պարզել: