«Համաձայնագիրը կարող է ստորագրվել ռուսական զորքերի դուրսբերումից հետո». ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ


«Համաձայնագիրը կարող է ստորագրվել ռուսական զորքերի դուրսբերումից հետո». ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ
Մարտ 30 10:27 2022

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, եթե ռուսական զորքերը կվերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ զբաղեցրած իրենց դիրքերը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

Նրա խոսքով՝ հրադադարի հաստատումն ու լարվածության թուլացումը շուտ չի լինի։ «Ստամբուլի բանակցությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստ է առաջ շարժվել, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու դեպի կայուն զինադադար և համապարփակ դեէսկալացիա»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը: