Բանակցային դաշտից լսվող ազդանշանները դրական են, բայց չեն փակում ռուսական արկերի ճեղքերը․ Զելենսկի


Բանակցային դաշտից լսվող ազդանշանները դրական են, բայց չեն փակում ռուսական արկերի ճեղքերը․ Զելենսկի
Մարտ 30 00:20 2022

Այն ազդանշանները, որոնք մենք լսում ենք բանակցային դաշտից, կարելի է անվանել դրական։ Բայց դրանք չեն փակում ռուսական արկերի ճեղքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

 

«Իհարկե, մենք տեսնում ենք բոլոր ռիսկերը: Իհարկե, մենք հիմք չենք տեսնում վստահելու որևէ պետության ներկայացուցչի կամ որևէ այլ իշխանության, որը շարունակում է պայքարել մեր կործանման համար։ Ուկրաինացիները միամիտ մարդիկ չեն»,-հավելել է Զելենսկին։

 

 Նրա խոսքով, ուկրաինացիներն այս 34 օրվա ներխուժման և Դոնբասում պատերազմի վերջին ութ տարիների ընթացքում արդեն սովորել են, որ կարելի է վստահել միայն կոնկրետ արդյունքի։