Եթե Ուկրաինան ռազմական հարձակման զոհ դառնա, ապա երեք օրվա ընթացքում երաշխավորները պետք է ռազմական օգնություն տրամադրեն մեզ. Ուկրաինան պահանջ է ներկայացրել


Եթե Ուկրաինան ռազմական հարձակման զոհ դառնա, ապա երեք օրվա ընթացքում երաշխավորները պետք է ռազմական օգնություն տրամադրեն մեզ. Ուկրաինան պահանջ է ներկայացրել
Մարտ 29 17:20 2022

Ռուսաստանի պատվիրակության հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգը։ Այսօր Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան,- գրում է korrespondent.net-ը:

Նրա հաղորդմամբ՝ պատվիրակությունները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, այլ ռուսական կողմին են փոխանցել իրենց դիրքորոշումը.

«Մենք գիտենք, որ աշխարհի անվտանգության համակարգը «ճաք է տվել»: Մենք աշխատել ենք բանակցային ձևաչափի վրա, բայց ոչինչ չենք ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգի վերաբերյալ»,- ասել է Արախամիան։

Նա ընդգծել է, որ պետք է ընտրել երաշխավոր երկրների։ Ուկրաինան այդ երկրների թվում ցանկանում է տեսնել ԱՄՆ–ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։

Արախամիայի խոսքով՝ եթե այլ երկրներ ցանկանան մասնակցել, իրենք խնդիր չեն տեսնում։
Ուկրաինական պատվիրակության մեկ այլ անդամ Վալերի Չալին էլ նշել է, որ Ուկրաինային տրվող երաշխիքները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին.

«Եթե Ուկրաինան դառնա ռազմական հարձակման զոհ, ապա երեք օրվա ընթացքում երաշխավորները պետք է Ուկրաինային տրամադրեն զենք, ռազմական օգնություն և փակեն նրա երկինքը, ինչպես նաև մշտական չեզոքություն պահպանեն»,- ասել է Չալին և հավելել.

«Մենք հայտնել ենք մեր ամենասկզբունքային պահանջները, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում մենք բանակցություններ ենք վարելու, կարծում եմ, որ 2 շաբաթից երաշխավոր երկրներին կհրավիրենք բանակցությունների»,-ասել է նա: