Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ԱՄՆ-ը նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար. դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որը շաբաթներ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։
Արցախին հատկացվելիք օգնության մասին տվյալներ չկան։










