Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ականապատման մասին


Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ականապատման մասին
Մարտ 29 13:13 2022

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին: Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։