Մարտի 29-ի դրությամբ Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքի մոտ 90 տոկոսն ազատագրված է։ Այդ մասին, «Риа новости»-ի փոխանցմամբ,- հաղորդել է Լուգանսկի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ԼԺԿ-ի բնակավայրերը՝ հյուսիսից և հյուսիս-արևելքից, ազատագրել են ռուսական զինված ուժերը։
Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ են շարունակում մնալ Սեվերոդոնեցկը, Լիսիչանսկը, Զոլոտոյեն և մի շարք գյուղեր։
Բացի այդ, ազատագրված տարածքներում շարունակվում է անջատ-անջատ գործող ազգայնական խմբավորումների ոչնչացումը։










