Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քրիս Ռոքից


Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քրիս Ռոքից
Մարտ 29 12:30 2022

Դերասան Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել Քրիս Ռոքից՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ նրան հարվածելու համար։ «Ուզում եմ հրապարակային ներողություն խնդրել քեզնից, Քրիս: Ես կորցրի ինքնատիրապետումս, սխալվեցի։ Ես ամաչում եմ. իմ գործողությունները չեն արտացոլում այն մարդուն, որը ցանկանում եմ լինել»,- գրել է Սմիթը՝ Instagram-ում: