«Չէի ուզում անդրադառնալ այդ վայրահաչոցներին»․ Սիլվա Հակոբյան


«Չէի ուզում անդրադառնալ այդ վայրահաչոցներին»․ Սիլվա Հակոբյան
Մարտ 28 22:00 2022

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

 
Աղբյուրը` Սիլվա Հակոբյան