Անատոլի Չուբայսը հեռացել է Ռուսաստանից. Նրան նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ


Անատոլի Չուբայսը հեռացել է Ռուսաստանից. Նրան նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ
Մարտ 23 20:00 2022

Անատոլի Չուբայսը լքում է միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին հայտնում են միջազգային ու ռուսական լրատվամիջոցները՝ Bloomberg, Reuters и ТАСС։ Չուբայսի ներկայացուցիչները «РИА Новости»-ին հաստատել են, որ նա հրաժարական է տվել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Bloomberg-ի զրուցակիցը պնդել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությամբ, ինչի հետ Չուբայսը համակարծիք չէ։ Ավելին, նշում են, որ նա արդեն լքել է ՌԴ տարածքը։

«Коммерсантъ»-ն էլ իր հերթին գրում է, որ Չուբայսին երեկ նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ:

 

Լուսանկարը՝ «Коммерсантъ»-ի