Պուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահին


Պուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահին
Մարտ 23 12:00 2022

Իտալական Loro Piana նորաձևության տունը հանրության ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ օրերս Մոսկվայում կազմակերպված համերգ-հանրահավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է այս ապրանքանիշի թանկարժեք տաք բաճկոնով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը 1,447 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնի մասին է:

Հաղորդվում է, որ ներկայում շուրջ 1300 մարդ ստորագրել է խնդրագիր՝ Loro Piana լյուքս դասի ապրանքանիշին կոչ անելով դատապարտել Պուտինին:

Պիեռ Լուիջի Լորո Պիանան՝ ընկերության փոխնախագահը, իտալական պարբերականներից մեկի հետ զրույցում նշել է, որ «Պուտինի հագին այդ բաճկոնը տեսնելը մարդկային տեսակետից շփոթություն է առաջացնում»:

«Պարզ է՝ մենք ում կողմից ենք... ուրկրաինացիներն ունեն մեր բարոյական և պրակտիկ աջակցությունը»,-ասել է իտալացի միլիարդատերը:

Հայտնի է, որ Loro Piana-ն, հետևելով բազմաթիվ ընկերությունների օրինակին, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին հայտնել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր խանութները փակելու մասին: