Ուկրաինայի դեմ պատերազմը կարող է հանգեցնել սովի աշխարհի տարբեր երկրներում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեսակապով խոսելով Իտալիայի խորհրդարանի անդամների հետ։
Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել իտալացի օրենսդիրներին աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում և նշել, որ ռուսական զորքերը շարունակում են ոչնչացնել ուկրաինական քաղաքները և ոչնչացնել խաղաղ բնակիչներին։ Նա ընդգծել է, որ այս պատերազմի հետևանքները շուտով կզգացվեն ողջ աշխարհում։ «Ռուսական զորքերի համար Ուկրաինան այն դարպասն է դեպի Եվրոպա, որտեղ նրանք ցանկանում են ներխուժել, բայց բարբարոսությունը պետք է դադարեցվի»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:
Զելենսկին, մասնավորապես, կանխատեսել է մի շարք երկրներում սովի սպառնալիքը, քանի որ Ուկրաինան միշտ եղել է պարենամթերքի ամենամեծ արտահանողներից մեկը. «... Ինչպե՞ս կարող ենք ցանել ռուսական հրետանու կրակի տակ»։










