Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման


Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մարտ 22 19:33 2022

Մոսկվայի Լեֆորտովայի շրջանի դատարանը՝ դատավոր Մարգարիտա Կոտովայի նախագահությամբ, Ալեքսեյ Նավալնիին մեղավոր է ճաաչել և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Նավալնին պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։ 

Նավալնիին մեղավոր են ճանաչել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական միջոցները յուրացնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Մեղադրող դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել: