Կրեմլը՝ հանրաքվեի մասին Զելենսկու հայտարարության վերաբերյալ


Կրեմլը՝ հանրաքվեի մասին Զելենսկու հայտարարության վերաբերյալ
Մարտ 22 17:27 2022

Ուկրաինան, որպես ինքնիշխան պետություն, կարող է ունենալ իր ընթացակարգերը, սակայն ցանկալի չէ հետաձգել բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այսպիսով, նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ըստ որի՝ Ռուսաստանի հետ քննարկվող հարցերը՝ անվտանգության երաշխիքների, Դոնբասի և Ղրիմի վերաբերյալ, պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, գրում է РИА Новости-ն: