Զելենսկին զանգահարել է Հռոմի պապին


Զելենսկին զանգահարել է Հռոմի պապին
Մարտ 22 16:32 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես խոսել եմ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Շնորհակալ եմ Ուկրաինայի և խաղաղության համար ձեր աղոթքների համար»,- ասել է Զելենսկին:

Նախագահը հավելել է, որ Կիևը կողջունի «Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքին վերջ տալու հարցում»։