Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Հայանտանի հետ․Իլհամ Ալիև


Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Հայանտանի հետ․Իլհամ Ալիև
Մարտ 22 14:14 2022

«Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է սկսել բանակցություններ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, որի հիմքում լինելու են՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված պատասխան նամակում։

Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաջակցի Ադրբեջանի խաղաղության օրակարգին։ Ուշագրավ է նաեւ այն, որ նամակում նշվում է, որ «ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը, որոնք անկատար են մնացել երեսուն տարի, կյանքի են կոչվել Ադրբեջանի կողմից ինքնուրույնաբար»։