Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն «կհարվածի բոլորին»


Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն «կհարվածի բոլորին»
Մարտ 21 16:48 2022

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթն է պատրաստում, որտեղ առանձին նախադասություն կա Մոսկվայի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու մասին:

Մեկնաբանելով՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու որոշումը կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ հավասարակշռությունը և հարված կհասցնի բոլորին»:

Էմբարգոյի մասին հարցը եվրոպացի դիվանագետները քննարկելու են այսօր: