«ԱԺ-ում այս պահին ադրբեջանի պատվիրակի հետ բանակցություն է ընթանում տխրահռչակ պայմանների փաստաթղթի շուրջ». Աբրահամ Գասպարյան


«ԱԺ-ում այս պահին ադրբեջանի պատվիրակի հետ բանակցություն է ընթանում տխրահռչակ պայմանների փաստաթղթի շուրջ». Աբրահամ Գասպարյան
Մարտ 13 23:45 2022

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ադրբեջանն իր տանկային դիվիզիան հետ է քաշել Գանձակից։ Սա նշանակում է՝

 

 

1- Հայաստանի ու թուրքիայի ԱԳ նախարարները, Ռուսաստանի համաձայնությամբ, մոտ են սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման քայլին,

 

2- զորքի շարժը եղել է ինքնագլուխ, արկածախնդրություն, առանց անկարայի ու Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ինչն էլ առաջացրել է խաղաղապահի իմիջ ունեցող երկրի զայրույթը,

 

 

3- բաքուն օգտվում է առիթից՝ Արցախի ու Հայաստանի վրա հոգեբանական հավելյալ ճնշումներ գործադրելու, այդպես էլ ամբողջովին չբացահայտված «5 կետերի» շուրջ զիջումներ կորզելու, հստակեցումներ մտցնելու,

 

 

 

4-բայրամովի և հաջիևի հայտարարությունները, թե Նախիջևանն ու ադրբեջանը Սյունիքի փոխարեն Իրանի տարածքով կկապվեն, հերթական փուչիկն էր, որի նպատակը՝ Հայաստանի ու ադրբեջանի քույր իշխանությունների միջև գաղտնի բանակցություններն ստվերելն է։

 

Ի դեպ, ԱԺ-ում, այո՛, այս պահին ադրբեջանի պատվիրակի հետ բանակցություն է ընթանում տխրահռչակ պայմանների փաստաթղթի շուրջ»։