Այս իշխանությունների հետ եւս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար․ Շարմազանով


Այս իշխանությունների հետ եւս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար․ Շարմազանով
Մարտ 13 21:10 2022

Իրանն Ադրբեջանի հետ ռազմավարական ճանապարհի ու երկաթուղու կառուցման համաձայնագիր է կնքում։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Ռուսաստանը խառն է Ուկրաինայում։

Իսկ ամենավտանգավորը նա է,որ չի բացառվում թուրք-ադրբեջանական գործողություններ Սյունիքում։

Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունն այս պայմաններում։

Երդմնակալության միջոցառումներով ու թուրքերի հետ «խաղաղասիրությամբ» է զբաղվում՝ անտեսելով այս սպառնալիքների հեռանկարը։

Այս իշխանությունների հետ եւս մեկ «հակամարտություն» դիմակայելը կարող է կործանարար լինել Հայաստանի համար»,- գրել է Շարմազանովը։