Երջանիկ ապու՞շ, թե՞ դավադիր


Երջանիկ ապու՞շ, թե՞ դավադիր
Մարտ 13 10:30 2022
ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒ՞Շ, ԹԵ՞ ԴԱՎԱԴԻՐ
 
Նայում ես ՀՀ արտգործնախարար կոչեցյալի երջանիկ դեմքին, Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ու մտածում, չէ՞ որ այդ լայն ժպիտը վերագրվում է նաև մեզ բոլորիս։
 
Օտարի համար այս պատկերը նշանակում է, որ հայ ժողովուրդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացումից։ Նա մոռացել է ցեղասպանությունը, իր կորսված հայրենիքը, 44 -օրյա պատերազմը, հազարավոր զոհերին, տառապող Արցախն ու սահմանամերձ գյուղերը։
 
Ցանկացած օտար գործիչ, լրագրող կհասկանա, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է թուրք-ադրբեջանական տանդեմի, այդ թվում Ադրբեջանի կողմից երեկ առաջադրված 5 վերջնագիր-պայմաններին, հանուն «խաղաղության»։ Իսկ թե որոնք են ճիվաղի և նրա ճիվաղիկների երազած «խաղաղության» պայմանները, ուղղակի սարսափելի է պատկերացնել։
 
Իսկ արդյո՞ք նրանք ճիշտ չեն։ Չէ՞ որ այս ամենը մենք բոլորս հանդուրժում ենք։ Առանձին հայտարարությունները, դժգոհ գրառումներն,ինչպես սույն գրառումը, հայհոյանքները ոչինչ չարժեն, այլ ընդամենը ինքնաարդարացումներ են։
 
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից