Անահիտ Ավանեսյանը մարտի 8-ի շնորհավորանքը «ռեկլամի տակ է դրել»


Անահիտ Ավանեսյանը մարտի 8-ի շնորհավորանքը «ռեկլամի տակ է դրել»
Մարտ 8 12:33 2022

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ, ու որպեսզի շնորհավորանքը բոլորը տեսնեն ու «տպավորվեն» նախարարը «ռեկլամի» տակ է դրել։ Ֆեյսբուքով գովազդելու արդյունքում նախարարի շնորհավորանքն իհարկե լայն տարածում կստանա և շատերը կիմանան ոչ միայն այն մասին, որ Հայաստանի Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանն է, այլև, որ մեկ –մեկ հանրօգուտ բաներ է անում, օրինակ շնորհավորում։

Ներկայացնում ենք նախարարի շնորհավորական ուղերձը։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։ 

Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության: 

Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի առողջապահական համակարգում կանանց ներգրավվածությունը և դերը համակարգի զարգացման մեջ ակներև է: 

Կանայք և աղջիկները պետք լինեն պաշտպանված, ունենան հավասար հնարավություններ՝ ապրելու, կրթվելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և արժանվույնս գնահատվելու համար։ 

Թող ձեր ընտանիքներում տիրի համերաշխությունը, սերն ու ներդաշնակությունը` ուղեկցված տոնական բարձր տրամադրությամբ, գարնանային ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով: